Մեկ անձ ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով

Մեկ անձ ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով

Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել երկու անձի բռնաբարության, 16 տարեկանից ցածր անձի հետ բռնի սեռական հարաբերություն ունենալու և ֆիզիկական բռնության համար։

Վրաստանի դատախազության տվյալներով՝ ՆԳՆ-ի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ մեղադրյալը վստահության մեջ է մտել, այդ թվում՝ անչափահաս աղջիկների հետ, ուժի կիրառմամբ, սեռական հարաբերություններ հաստատել նրանց հետ, այնուհետ՝ սպառնալիքների և շանտաժի միջոցով հարկադրել է նրանց մտնել սեռական բնույթի երկարատև հարաբերությունների մեջ։

Իրավապահները մեղադրյալին բերման են ենթարկել սեպտեմբերի 29-ին։ Նրան առաջադրված մեղադրանքը ենթադրում է 15-ից 20 տարի ժամկետով կամ անժամկետ ազատազրկում։

«Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է՝ մյուս տուժողների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Վրաստանի դատախազությունն այս կատեգորիայի գործերով վարում է ամենախիստ հանցավոր քաղաքականությունը, և հանցագործություն կատարած անձը պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ խստությամբ»,- ասվում է տեղեկատվության մեջ։ jnews.ge