Նինոծմինդայի տարբեր բենզալցակայաններում վառելիքի գները տարբեր են: Ռեգուլյար տեսակի բենզինի գինը սեպտեմբեր ամսվա տվյալների համաձայն 1 լիտրի դիմաց կազմում էր 2,54 լարիի, որը վերջին օրերին նորից սկսել է բարձրանալ թանկանալով 50-60 թեթրիով: Ինչպես նաեւ 30-40 թեթրիով թանկացել է դիզելը անցած ամսվա համեմատ:
Բենզալցակայանների անունները չենք նշում որպեսզի գովազդային բնույթ չկրի, սակայն վառելիքի գները սեպտեմբերի 4 -ի դրությամբ բաշխվում են հետևյալ կերպ.
Պրեմիում – 3,25 – 3,36 լարի
Եվրո ռեգուլյար – 3,05 – 3,15 լարի
Եվրո դիզել – 3,30 – 3,34 լարի
Դիզել – 3,15 – 3,20 լարի
Դիզվառելիքի գները 1 ամիս առաջ՝
Բենզինի եւ դիզվառելիքի գների բարձրացման մասին զրուցեցինք վարորդների հետ ովքեր նշեցին, որ վառելիքի գները նորից սկսել են բարձրանալ ինչը ընդհանրապես ձեռընտու չէ: Դիզվառելիքի եւ ապրանքի գները փոխկապակցված են եթե այսպես շարունակվի ապա մնացած ամեն ինչի գներն էլ կբարձրանա:
Բնակիչներից մեկի խոսքով. «Մեր մշտական հաճախորդները դժգոհում են մենք էլ չենք կարող հին գներով մեքենաները վարել: Մի ժամանակ առաջ բենզինը 2,20 լարի էր հիմա էլ 3,20, ինչպես աշխատել այսպիսի պայմաններում: Խանութներում ապրանքի գները նույնպես բարձրացել են, օրինակ մի պարկ շաքարը մի քանի օր առաջ արժեր 119 լարի, իսկ հիմա բարձրացել է 123 լարի»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Կարդացեք նաեւ`