Խաղողագործներին պետությունը վնասված հեկտարի համար 3500 լարի է հատկացնելու։ Այս մասին փոխանցել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Այժմ բերքահավաքը շատ հաջող է ընթանում Կախեթիի շրջանում։ Մենք հնարավորինս օգնում ենք մեր ժողովրդին։ Վնասված 20 մլն լարիի խաղողն արդեն իրացվել է, բայց բացի դրանից որոշել ենք օգնել տուժած խաղողագործներին՝ վնասված հեկտարի համար հատկացնելով 3500 լարի»,- ասել է Ղարիբաշվիլին։ aliq.ge