Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից․
«Զանգեզուրի միջանցքը» կարող է անցնել Իրանի տարածքով. այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ A Haber-ի ուղիղ եթերում:Նրա խոսքով՝ հարցը քննարկվում է Հայաստանի հետ, սակայն հնարավոր է, որ միջանցքն անցնի Իրանով:Թուրք նախարարն ընդգծել է, որ այն կլինի Կենտրոնական միջանցքի կարևոր երթուղիներից մեկը:
«Նախագահի՝ Նախիջևան կատարած այցի ընթացքում մենք քննարկել ենք իրավիճակը ղեկավարների և նախարարների մակարդակով։ Զանգեզուրի երթուղին Թուրքիայից դեպի Բաքու գծեր կապահովի։ Սա կլինի Կենտրոնական միջանցքի կարևոր երթուղիներից մեկը։ Բանակցությունները շարունակվում են։ Նախիջևանից մինչև «Դիլուջու» սահմանային անցակետ կա գիծ, օրակարգում են 14 կիլոմետր երկարությամբ նոր գծի վերանորոգումն ու կառուցումը։ «Զանգեզուրի միջանցքի» 43 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի հետ սահմանով։ Սա քննարկվում է հայկական կողմի հետ։ Հնարավոր է նաև, որ միջանցքն իրականացվի Իրանի տարածքով։ Մենք մտածում ենք, թե ինչպես արագ դա իրականություն դարձնել», – ասել է նա։ shamshyan.com