Վրաստանի Կառավարության որոշմամբ ալյուրի ներմուծումից գանձվող հավելյալ հարկը 200 լարիից կդառնա 250 լարի։ Կառավարությունը վստահեցնում է, որ հացի թանկացման վտանգ չի լինի:
Ինչպես պարզաբանեց գյուղատնտեսության փոխնախարար Թենգիզ Նասարիձեն, մի քանի ամիս առաջ ներդրված ժամանակավոր ներմուծման հարկն արդարացիորեն հավասարակշռել էր իրավիճակը, սակայն վերջին շրջանում ալյուրի ներկրումը շարունակում է բնութագրվել աճի միտումով, ինչի պատճառով էլ հենց՝ կառավարությունը որոշել է ավելացնել ներմուծման լրացուցիչ հարկը 50 լարիով։
Կառավարության որոշմամբ կսահմանվի նաև գարու և թեփի ներմուծման նկատմամբ լրացուցիչ հարկ՝ մեկ տոննայի համար 100 լարիի չափով։
«Հացի թանկացման վտանգ չկա: Ըստ այդմ, այս համալիր որոշումը կհեշտացնի տեղական ցորենի վաճառքը»,- հավելել է Թենգիզ Նասարիձեն։
Բացի այդ, կերկարաձգվի նաև լրացուցիչ հարկավճարների գործողության ժամկետը։ Մասնավորապես, այս փուլում որոշման գործողության ժամկետը սահմանվել է մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը։ jnews.ge