Կվարելիում վթարի հետևանքով երկու երիտասարդ է մահացել. Միջադեպը տեղի է ունեցել ուշ գիշերը Ճավճավաձեի փողոցում։
Տեղացիների խոսքով՝ արագ ընթացող «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի կարողացել կառավարել ղեկը և բախվել է ծառին։ Բախումն այնքան ուժգին է եղել, որ ավտոմեքենան այրվել է։ Արդյունքում մեքենայում գտնվող երիտասարդ կինն ու տղամարդը տեղում մահացել են։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ ambebi.ge