TRDP ֆինանսական աջակցություն գործարարներին

TRDP ֆինանսական աջակցություն գործարարներին

Հայաստանի Ամերիկյան Համալսարան (ՀԱՀ) Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիր (ԹԳՀԶԾ) Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի և Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի գյուղական համայնքների կայուն տնտեսական զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։ Ծրագիրը տնտեսական հնարավորություններ է տրամադրում հետևյալ միջոցով ՛

• Ձեռնարկատիրական անվճար դասընթացներ (ֆինանսական կառավարում, մարքեթինգ, բիզնես ծրագիր կազմելու գիտելիքներ և հմտություններ)։

• Ֆինանսական աջակցություն (վարկավորում 5 % տարեկան տոկոսադրույքով)։

• Շարունակական խորհրդատվություն և աջակցություն։

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ աջակցած ծրագրերից մեկի՝ Մանուշակ Փայլևանյանի խաղահրապարակի բացումը: Մանուշակը 10 օր շատ պարտաճանաչ մասնակցություն է ցուցաբերել ծրագրի նախատեսաց դասնթացներին, կազմել էր շատ կիրթ բիզնես պլան և ստացել ֆինանսական աջակցություն։

Այսօր TRDP-ն ակտիվորեն ներգրավված է Ջավախքի բիզնեսի զարգացման գործընթացում: Ծրագրի շրջանակներում անցկացվել են 10-օրյա թրեյնինգներ, գրվել են բիզնես պլաններ, որոնց շրջանակում մրցույթին մասնակցել են մեր շահառուները: Մենք դիտարկում և ուշադրություն ենք դարձնում բոլոր այն քայլերին, որոնք արվել են մեր շահառուների նպատակներին հասնելու համար և նրանց հնարավորություն ենք ընձեռում զարգացնելու մեր տարածաշրջանը: – TRDP նախագծի համակարգող Իրինա Կարսլյան:

Ավելին՝ Մանուշակի հետ մեր աուդիո նյութում

Radio NOR · TRDP-ს ფინანსური მხარდაჭერა