Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղի բնակիչ, ազգությամբ վրացի՝ Նոդար Գորգաձեն դիմել էր NOR -ռադիոկայանի խմբագրություն, լուսաբանելու համար իր կոչը եւ օգնության ձեռք մեկնել ԼՂ -ից տեղահանված բնակչությանը:
Նոդար Գորգաձեն NOR -ի հետ զրույցում ասաց. «Ես շատ եմ ցավում Ղարաբաղի հայ ժողովուրդի համար: Լրատվամիջոցների փոխանցմամբ արդեն մոտ 100 000 մարդ դարձել են փախստական, մի մասը գիշերում է մեքենաներում, մի մասը դրսում եւ դա շատ վատ է: Ես հայ բնակչության հետ արդեն 20 -22 տարի է ապրում եմ այդ պատճառով սիրտս ցավում է այդ ժողովրդի համար: Ես պատրաստ եմ իմ տանը սենյակ հատկացնել այդ ընտանիքներից մեկին ժամանակավոր կեցության համար եւ ուզում եմ իմ խոսքով դիմել Վրաստանի ամբողջ բնակչությանը, որ սոցիալապես օգնեն այդ մարդկանց: Մի կողմից Ուկրաինայի պատերազմը հիմա էլ Ղարաբաղում է նույն իրավիճակը: Պատերազմը պետք է կանգնեցնել դա լավ բան չէ, դրանից միայն տուժում է անմեղ ժողովուրդը»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ հոկտեմբերի 1 -ի ժամը 20:00 -ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են մուտք գործել 100 514 տեղահանված անձ։
Կարդացեք նաեւ՝