Փետրվարի 13-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում նշվեց Տրնդեզը (Տեառնընդառաջ):
Ըստ հրեական օրենքի, Մարիամն ու Հովսեփը նորածին Քրիստոսին կյանքի քառասուներորդ օրը տարան տաճար: Այստեղ էլ նրանց ընդառաջ եկավ երկար ժամանակ Աստծո որդու գալստյանը սպասող Սիմեոն ծերունին և տեսնելով մանուկ Հիսուսին, միանգամից հասկացավ, որ հենց նա է Տերը: Վերջին տարիներին Հայ առաքելական եկեղեցին Տրնդեզը նշում է նաև որպես նորապսակների օրհնության օր:
Նոր ռադիոյի նկարահանող խումբը ներկա է գտնվել Մամզարա, Ջիգրաշեն, Սաթխա, Մեծ Արագյալ գյուղերի և Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցիների բակերում կազմակերպաված տոնակատարությւոններին: Տոնի հիմնական մասնակիցներն էին գյուղերի նորապսակ ու սիրահար զույգերը: Այս տոնի խորհրդանիշը կրակն է, որի վրայով թռչում են նորապսակները: Ըստ ավանդույթի՝ կրակի միջոցով մարդիկ պայքարում էին ցրտաշունչ ձմռան դեմ` հիշեցնելով նրան, որ ժամանակն է` տեղը զիջի գարնանը:
Այս տոնակատարությունը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան: Երիտասարդները պարում և ուրախանում են խարույկի շուրջ այնքան ժամանակ մինչև այն հանգչի:
Գյուղ Ջիգրաշեն
Գյուղ Մեծ Արագյալ
Նինոծմինդա
Գյուղ Մամզարա
Գյուղ Սաթխա
Նինոծմինդա
Բորիս Ղարսլյան