Ղվարելիում սպանություն է տեղի ունեցել։ Նախկին ոստիկանը հրազենով կրակել է 47-ամյա տղամարդու վրա։
Վերքը մահացու է եղել։ Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերը Ճիկաանի գյուղում։
Ըստ տեղի բնակիչների՝ մահացածն ու ենթադրյալ հանցագործը գյուղի մոտ խնջույքի են եղել, երբ բանավոր վիճաբանություն է սկսվել։ Ըստ առկա տեղեկությունների՝ միջադեպի ժամանակ ևս մեկ մարդ վիրավորվել է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ Փոխանցում է Mtavari arxi-ն։