Վրաստանում միջքաղաքային տրանսպորտը կարող է թանկանալ

Վրաստանում միջքաղաքային տրանսպորտը կարող է թանկանալ

Վրաստանում միջքաղաքային ճանապարհորդությունների տոմսերի արժեքը հոկտեմբերի կեսերին վառելիքի թանկացման պատճառով կբարձրանա 15-20%-ով, – հայտնել է Omnibus Express-ի տնօրեն Իրակլի Քաբուլաշվիլին։

Վրաստան ավտոմոբիլային վառելիքի հիմնական մատակարարը Ռուսաստանն է։ Վառելիքի գների բարձրացման վրա ազդել է Ռուսաստանի որոշումը՝ ներքին շուկայում իրավիճակը կայունացնելու նպատակով դադարեցնել բենզինի արտահանումը։

«Եթե գինը չնվազի, և նույնիսկ, եթե մնա այս մակարդակում, մենք ստիպված կլինենք թանկացնել ճանապարհավճարը 15-20 տոկոսով։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մեզ մոտ վառելիքը թանկացել է 35 տոկոսով, ուստի այս ամենը մեզ թույլ տալն ուղղակի անհնար է։ Կարծում ենք, որ դա կարտացոլվի հոկտեմբերի կեսերին»,- ասել է Քաբուլաշվիլին BMG մեդիա հարթակի եթերում։

Նրա խոսքով՝ վառելիքի թանկացումն իր հերթին բերում է լոգիստիկ ծախսերի ավելացման։

Թբիլիսիի «Դիդուբե» և «Օկրիբա» կայարաններում աշխատող երթուղայինների և տաքսու վարորդները ևս խոսում են վառելիքի թանկացման պատճառով սակագների վերանայման անհրաժեշտության մասին։

BMG-ի հետ զրույցում միջքաղաքային տրանսպորտի սեփականատերերը նշել են, որ, օրինակ, մինչև հոկտեմբերի վերջ Բաթումիի ուղղությամբ ճանապարհավարձն, ամենայն հավանականությամբ, կբարձրանա 10 լարիով (մոտ 4 ԱՄՆ դոլար)։ Այսօր Թբիլիսիից Բաթումի երթուղայինով ճամփորդության արժեքը կազմում է 35 լարի (մոտ 13 դոլար):

Սակայն ոչ բոլոր ընկերություններն են որոշել թանկացնել ուղեվարձը։ Այսպիսով, շուկայում բարձր մրցակցության պատճառով «Metro Georgia» ընկերությունն այս փուլում չի նախատեսում վերանայել գործող սակագները։

Աղբյուրը՝ Новости – Грузия