Ֆրանսիան պետք է հետ կանչի իր դեսպանին Ադրբեջանից և պատժամիջոցներ սահմանի Ալիևի դեմ

Ֆրանսիան պետք է հետ կանչի իր դեսպանին Ադրբեջանից և պատժամիջոցներ սահմանի Ալիևի դեմ

Ֆրանսիայի Սենատի Հանրապետական ​​խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն «C dans l’Air» հաղորդաշարում ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ անվանել է դիմակահանդես։

«Կարծում եմ, որ այսօր Հայաստանին պետք է պաշտպանել, բայց ոչ այն դիմակահանդեսի միջոցով, որը տեղի է ունենում այսօր (ՄԱԿ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ – խմբ.):

Դուք ունեք Ադրբեջանի կողմից ընտրված առաքելությանը մասնակցող պետությունների ցուցակը։ Այնտեղ (Լեռնային Ղարաբաղում – խմբ.) ուրիշ ոչ ոք չկա»,- ասել է Բուայեն։

Նա ասել է, որ Ֆրանսիան պետք է հետ կանչի իր դեսպանին և պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ։

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղ այցելած ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրկված են եղել Թուրքիայի, Պակիստանի, Ալբանիայի, Հունգարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչներ։

Նրանցից ոչ ոք չի «նկատել» Ադրբեջանի հանցագործությունները հայ բնակչության դեմ։