Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղ տանող ճանապարհի հարթեցման, խճապատման, ջրահեռացման համակարգերի անցկացման, կամուրջների տեղադրման աշխատանքներն արդեն ընթանում էին մոտ 3 ամիս:
Այսօր՝ հոկտեմբերի 5 -ին, վերնոշյալ ճանապարհին իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ:
Սպասովկա գյուղից մինչեւ կենտրոնական մայրուղի տանող 3366 մետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար այս տարի պետբյուջեից և տեղական բյուջեից հատկացվել է 1 631 387 լարի։ Այս գումարի 95% -ը հոգում է պետությունը, իսկ 5%-ը (81 719 լարի)՝ Նինոծմինդայի քաղաքապետարանը։
Վերնոշյալ մրցույթը 1 623 000 լարիով շահել է «Ջավախավտոգզա» ընկերությունը:
Սպասովկա գյուղի բնակիչներից մեկի խոսքով՝ ճանապարհի հարթեցման աշխատանքները ավարտվել են, հույսով ենք շուտով ասֆալտապատումն էլ կավարտվի եւ նոր ճանապարհ կունենաք:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ՝ Մնացական Բաբաջանյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ասֆալտապատման ինտենսիվ աշխատանքները այս պահի դրությամբ արդեն ընթանում են: Մոտ 700 -800 մետր ճանապարհ արդեն ասֆալտապատվել է: Աշխատանքները մինչեւ հոկտեմբերի 15 -ը կավարտվեն»:
Նախագծի համաձայն փռվելու է 6 -րդ կարգի ասֆալտ, լայնությունը 6 մետր իսկ ասֆալտի հաստությունը 10 սմ: «Ջավախավտոգզա» ընկերության հետ պայմանագիրը կնքվել էր 2023 թվականի մարտի 9 -ին: Աշխատանքների ավարտման ժամկետը կազմում էր 16 շաբաթ: Սեպտեմբերի 28 -ին պայմանագրի մեջ կատարվել է փոփոխություն, որտեղ աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 20 -ը։ Մանրամասների համար անցեք հղումով՝ tenders.procurement.gov.ge
Նյությում տեղադրված լուսանկարները տրամադրել է Մնացական Բաբաջանյանը:
Կարդացեք նաեւ՝