Վալե քաղաքի N1 հանրակրթական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ցիալա Սարիշվիլիին շնորհվել է վաստակավոր ուսուցչի կոչում։ Արդեն 50 տարի դպրոցներում զբաղվում է ուսուցչական-կրթական գործունեությամբ։
Ցիալա Սարաշվիլին պարգեւատրվել է Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի կողմից։
«Նա բարձր հեղինակություն է վայելում դպրոցում և հասարակության մեջ, միշտ աչքի է ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով, աշխատասիրությամբ, պատասխանատվությամբ, աշակերտների և նրանց ծնողների հանդեպ մոտեցմամբ, դասավանդման մեթոդներով ու ռազմավարությամբ, ոճով, ազնվությամբ։Նա ակտիվորեն ներգրավված է դպրոցական կյանքում։ 2022-2023 ուսումնական տարում դպրոցը լավագույն ուսուցչին շնորհել է վկայական»,- ասված է Վալեի թիվ 1 հանրակրթական դպրոցի տարածած տեղեկատվության մեջ։sknews.ge