Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Իսպանիայի Թագավորություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետ Պետերի Օրպոյի հետ։
Հանդիպման ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ Վրաստանը կունենա Ֆինլանդիայի Հանրապետության հզոր քաղաքական և գործնական աջակցությունը, ինչը կօգնի Վրաստանին անցնել Եվրամիությանն անդամակցելու հաջորդ փուլ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի եվրաինտեգրման հարցը և ընդգծվել է Ֆինլանդիայի աջակցության կարևորությունն այս գործընթացում։ Կողմերը քննարկել են այն քայլերը, որոնք Վրաստանը ձեռնարկում է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին, այդ թվում՝ Վրաստանի կողմից Եվրամիության 12 հանձնարարականների կատարման դինամիկան։
Տեղեկության համաձայն՝ վարչապետները քննարկել են, թե կոնկրետ ինչ քայլեր կարող են ձեռնարկվել Վրաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա խորացման համար։ aliq.ge