Վառելիքի գների բարձրացման ֆոնին բնակչության շրջանում լուրեր են պտտվում ալյուրի, շաքարի եւ այլ սննդամթերքի գների բարձրացամն վերաբերյալ:
Այսօր՝ հոկտեմբերի 6 -ին, այցելեցինք Նինոծմինդայի խանութներ որտեղ վաճառողներից ճշտեցինք, որ 50 կգ-ոց 1 պարկ առաջին կարգի ալյուրի արժեքը կազմում է 50-55 լարի, իսկ բարձրակարգ ալյուրի մեկ պարկը՝ 95-100 լարի: Մեծամասամբ շաքարավազն արժե 115-118 լարի, կան խանութներ որտեղ շաքարի գինը հասնում է 119 -ից մինչեւ 125 լարիի:
Մրգավաճառներից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Մրգերի գները համեմատած նույնն է մնացել, դեռ թանկացում չկա, միայն թանկանում են այն մրգերը որի սեզոնը արդեն անցնելով է, օրինակ մանդարինը կամ արքայանարինջը նոր ենք սկսել ներկրել եւ դրանց գինը գնալով նվազում է: Իմ կարծիքով մրգերի գների բարձրացումը վառելիքի թանկացման հետ շատ չնչին կապ ունի»:
Խանութների վաճառողների խոսքով՝ սննդամթերքի գների փոփոխություն դեռեւս չի նկատվում, գները ինչպես որ կար այդպես էլ մնացել են:
Պարենային ապրանքների մեջ նույնպես շատ փոփոխություններ չկա՝ օրինակ 5 լիտր տարողությամբ ձեթը արժե 16,50 -ից մինչեւ 32 լարի:
Հիշեցնենք, որ Նինոծմինդայի տարբեր բենզալցակայաններում վառելիքի գները տարբեր են: Ռեգուլյար տեսակի բենզինի գինը սեպտեմբեր ամսվա տվյալների համաձայն 1 լիտրի դիմաց կազմում էր 2,54 լարիի, որը վերջին օրերին թանկացել է 50-60 թեթրիով: Ինչպես նաեւ 30-40 թեթրիով թանկացել է դիզելը անցած ամսվա համեմատ:
Կարդացեք նաեւ՝