Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից․
Հնդկաստանի հյուսիս-արևելքում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 40-ի Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել են տեղի պաշտոնյաներ:
Ավելի վաղ իշխանությունները հայտնում էին 18 զոհի մասին։ Դեռ 75 մարդ անհետ կորած է։
Հեղեղման պատճառ են դարձել հորդառատ անձրևները Լհոնակ սառցադաշտային լճի տարածքում, որը գտնվում է Հիմալայներում՝ Սիկկիմի նահանգի հյուսիս-արևելքում: Անձրևներն, ըստ երևույթին, նաև ձնահյուս են առաջացրել։ Ըստ գործակալության՝ հորդառատ տեղումներից հետո Տիստա գետը դուրս է եկել ափերից։
Սա տարածաշրջանում վերջին 50 տարվա ընթացքում ամենամեծ աղետն է համարվում։ Հիմալայների տարածաշրջանում վերջերս մի շարք ծայրահեղ եղանակային երևույթներ են գրանցվել, որոնց պատճառը գիտնականները համարում են կլիմայի փոփոխությունը։
Վերջին հեղեղումից տուժել է շուրջ 22 000 մարդ։ 2400 մարդ տարհանվել է։ 1in.am