Իսրայելում Վրաստանի դեսպան Լաշա Ժվանիան զգուշացնում է երկրում գտնվող Վրաստանի քաղաքացիներին և կոչ է անում պահպանել անվտանգության համապատասխան միջոցներ։ Լաշա Ժվանիայի խոսքով՝ դեսպանատանը թեժ գիծ է գործարկվել։
«Գազայի հատվածից հրթիռակոծության պատճառով Իսրայելի պաշտպանության նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել հարավից մինչև երկրի կենտրոն (Աշկելոնից մինչև Շդերոտ, Բեեր Շևա, ներառյալ Թել Ավիվը): Միաժամանակ, ըստ տեղեկությունների, մի քանի ահաբեկիչներ ներթափանցել են Իսրայելի հարավային քաղաքներ։
Ցանկանում ենք հիշեցնել ահազանգի ազդանշանը միացնելու դեպքում անվտանգության կանոնները.
Հետագա հրահանգների համար հետևեք լրատվամիջոցներին:
Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ թեժ գծով՝ +972526919092; կամ +972 52-8888513; +972 54-7386813։
Մենք խաղաղություն ենք մաղթում Իսրայելին և Իսրայելի ժողովրդին»,- գրել է Լաշա Ժվանիան։
Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության պատճառով Իսրայելի պաշտպանության ուժերը պատերազմական դրություն են հայտարարել։ 1tv.ge