Խիստ սառնամանիքների պատճառով դեպի Նինոծմինդա քաղաքի տանող կենտրոնական ջրագիծը սառչել է և ջրի բացակայության պատճառով երկու օր է մանկապարտեզում պարապմունքները դադարեցված են:
Տվյալ խնդրի լուծման համար մանկապարտեզի տնօրեն Նարինե Գինոսյանը հանդիպում է անցկացրել երեխաների ծնողների հետ: Հանդիպմանը ծնողները ցանկություն հայտնեցին օգնել մանկապարտեզին և անձամբ ջուր բերել մանկապարտեզ, որպեսզի սանհանգույցները գործեն, իսկ մանկապարտեզի աշխատակիցները իրենց հերթին ջրով կապահովեն խոհանոցը: Փետրվարի 15-ին մանկապարտեզը կվերսկսի պարապմունքները:
Ինչպես նշեց տնօրեն Նարինե Գինոսյանը, նմանատիպ խնդիր առաջացել էր նաև 3 տարի առաջ: Խնդրի լուծման համար Նարինե Գինոսյանը ցանկանում է դիմել տեղի ղեկավար անձանց, որպեսզի վերականգնվի ջրագծի բնականոն աշխատանքը:
Անաիտ Զալալյան