
Լարս տանող ճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Ըստ տեղեկության՝ կատարված աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում հոկտեմբերի 8-ից երթևեկությունը վերականգնվել է։
Նշենք, որ վերոնշյալ ճանապարհահատվածի փակ լինելու մասին դեպարտամենտը հաղորդել էր հոկտեմբերի 4-ին: aliq.ge