Աշխարհը ծանր վիճակում է, իր հեռավար դատավարության ժամանակ ասել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին։
Երրորդ նախագահը նաև նշել է՝ ցանկացած պահի ինչ-որ բան կարող է սկսվել, և մենք գործ կունենանք անսպասելի և աղետալի իրադարձության հետ:
«Փաստն այն է, որ աշխարհում նոր համաշխարհային պատերազմ է ընթանում, որն սկսվել և զարգացել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Ուկրաինայում, այժմ՝ Իսրայելում։ Այս իրավիճակում մենք շատ ծանր վիճակում ենք, ցանկացած պահի կարող է ինչ-որ բան սկսվել, և մենք կբախվենք անսպասելի ու աղետալի իրադարձությանը։
Մեզ ասում են՝ «դուք խառնաշփոթ եք ուզում». բայց ամեն ինչ արդեն խառնված է: Ինչ է կատարվում հիմա Իսրայելում` խավարի և լույսի ճակատամարտ: Ես կասկած չունեմ, որ դրա հետևում կանգնած է Ռուսաստանը»,- ասել է Սաակաշվիլին։ aliq.ge