
Ախալքալաքի «Աբուլ» ֆուտբոլային թիմը այսօր՝ հոկտեմբերի 9 -ին, հերթական հաղթանակը տարավ՝ սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթելով «Սամցխե-Ախալցխա» թիմին։
Մեկ գոլի հեղինակ դարձավ Ռաֆայել Դաբրինյանը, երկրորդը՝ մրցակցի կողմից ինքնագոլ։
Այս հանդիպումը Վրաստանի ֆուտբոլի առաջնության 16 -րդ խաղն էր։ «Աբուլը» այժմ մրցաշարային աղյուսակում 7 -րդ տեղում է:
Հաջորդ խաղը կկայանա հոկտեմբերի 19 -ին Թբիլիսիում, «Աբուլը» կխաղա «35 -րդ դպրոց» թիմի հետ։ jnews.ge