Միջազգային հետազոտությունների և կանխատեսումների կենտրոնի փոխնախագահ, ֆինանսիստ Նիկա Շենգելիայի խոսքով, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները վրացական նավթի շուկային հիմք կտան անփոփոխ պահել առանց այն էլ բարձր գները, ուստի նավթամթերքի գների նվազում Վրաստանում մոտ ապագայում չի սպասվում:
«Եթե իրավիճակը շարունակվի, և նավթի գներն արմատապես չբարձրանան, հավանական է, որ Վրաստանում ներկայիս, վերջերս բարձրացված գները կմնան ներկայիս մակարդակի վրա։ Համենայնդեպս, գոնե մեկուկես ամիս էժանացումների մասին խոսք չի կարող լինել։ Հոկտեմբերի վերջին ավելի պարզ կդառնա, թե ինչպիսին կլինի իրավիճակը նավթի շուկայում, և մինչև տարեվերջ մենք կկարողանանք գների կանխատեսում անել»,- հայտարարել է նա։jnews.ge