Դպրոցներում մասնագիտական կրթություն կստանան

Դպրոցներում մասնագիտական կրթություն կստանան

Վրաստանի դպրոցներում նախատեսվում է մասնագիտական կրթության հնարավորություն ստեղծել, հայտարարել է կրթության և գիտության (ԿԳ) նախարար Գիորգի Ամիլախվարին՝ ներկայացնելով դպրոցներում մասնագիտական ​​կրթության ներդրման վերաբերյալ նորույթը։

Կրթության գերատեսչության ղեկավարն ասել է, որ շուտով դպրոցներին կառաջարկվի բոլորովին նոր հայեցակարգ՝ որպես դպրոցների կամընտիր պարտադիր մաս։ Ըստ նրա՝ կլինեն միջնակարգ մակարդակում մասնագիտական ​​կրթության մի քանի ուղղություններ՝ ընտրովի, բայց պարտադիր հանրակրթության համար:

Նախարարի պարզաբանմամբ՝ երեխաները հանրակրթական անհրաժեշտ առարկաներն անցնելուց հետո հնարավորություն կունենան մասնագիտական ​​կրթություն ստանալու, որից հետո աշխատաշուկայում աշխատանք գտնելու։

«Հիմնական մակարդակում և հատկապես միջնակարգում՝ 10-12-րդ դասարաններում շուտով կներդնենք բոլորովին նոր հայեցակարգ՝ որպես դպրոցների կամընտիր պարտադիր մաս։ Միջնակարգ մակարդակում կլինի մի քանի դասընթաց: Դպրոցներում ներդնելու ենք, այսպես կոչված, ինտեգրված ծրագրեր, ինչը նշանակում է, որ երեխաները վաղ տարիքից՝ 10-րդ դասարանից հնարավորություն կունենան ընտրելու մասնագիտական ​​ուղղությունը, բնականաբար` դպրոցական առարկաների հետ մեկտեղ»,- ասել է ԿԳ նախարարը:

Նախարարը հավելել է՝ ելնելով այն հանգամանքից, որ երկրում կա 2100 դպրոց, բնականաբար` որոշ ժամանակ կպահանջվի, բայց 2024 թվականից կընտրեն առաջին ամենամեծ, ամենաուժեղ պիլոտային դպրոցները, որտեղից կսկսվի նշված գործընթացը:aliq.ge