Վերջին 10 տարվա ընթացքում Վրաստանի քաղաքացիությունը կորցրել է 25 154 մարդ։ Դրա պատճառը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալն է։ Այս տվյալները տրամադրել է Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը՝ ի պատասխան պատգամավոր Անա Նացվլիշվիլիի խորհրդարանական հարցի։
Մասնավորապես, ըստ այս տվյալների, միայն 2023 թվականին, սեպտեմբերի 28-ի դրությամբ, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հետ կապված Վրաստանի քաղաքացիությունը կորցրել է 2189 մարդ։ Ամենաբարձր վիճակագրությունը եղել է 2013 թվականին, երբ 11758 մարդ մերժվել է Վրաստանի քաղաքացիությունից այդ պատճառով։
Ռուսաստանի քաղաքացիության պատճառով Վրաստանի քաղաքացիության կորստի վերաբերյալ տարեցտարի վիճակագրությունն այսպիսի տեսք ունի.
2013 – 11758 մարդ;
2014 – 2874 մարդ;
2015 – 2523 մարդ;
2016 – 1071 մարդ;
2017 – 1206 մարդ;
2018 – 877 մարդ;
2019 – 692 մարդ;
2020 – 252 մարդ;
2021 – 354 մարդ;
2022 – 1358 մարդ;
2023 (սեպտեմբերի 28-ի դրությամբ) – 2189 մարդ: