2024-2025 ուսումնական տարվա համար Ռուսաստանի բուհերում դաշնային բյուջեից ֆինանսավորվող քվոտայով ընդունվելու համար Վրաստանից մոտ 100 դիմորդ է դիմել։ Տեղեկությունը TASS գործակալությանը հայտնել է Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան ռուսական շահերի բաժինը։
Ըստ տեղեկատվության՝ դեռ 100 տեղ թափուր է: Վրաստանից դիմորդներին առաջարկում են ընտրություն կատարել ռուսական ցանկացած բուհերիի միջև։
«Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիան և ՌԴ ԱԳՆ միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը ներառված չեն այս ցանկում»,- գրում է գործակալությունը:
Վրացի դիմորդները հիմնականում ընտրում են Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի համալսարանները, թեև պահանջարկ կա Կազանի, Կրասնոդարի, Աստրախանի, Վոլգոգրադի, Վորոնեժի և Նովոսիբիրսկի համալսարանների համար։ Գործակալության փոխանցմամբ՝ վրացի դիմորդների մասնագիտությունների թոփ շարքում է բժշկությունը, լեզվաբանությունը, ՏՏ մասնագիտությունները, իրավագիտությունը, տնտեսագիտությունը, ճարտարագիտությունը, գյուղատնտեսական գիտությունները և ճարտարապետությունը: aliq.ge