Կառավարության «100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում, էկոնոմիկայի նախարարությունն աճուրդի է հանել 7 ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք։
Ներկայացնում ենք Ախալքալաքում պետական գույքի ազգային գործակալության կողմից աճուրդի հանված օբյեկտները և հողատարածքները։
1. Դիլիսկա գյուղի նախկին թռչնաֆաբրիկայի շենքը 179396ք/մ մակերեսով, մեկնարկային գինը՝ 340000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 19-ը։
2. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք Կարծախ գյուղում 127558ք/մ մակերեսով, մեկնարկային գինը՝ 178000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 19 -ն է։
3. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս և շինություն 29110ք/մ ընդհանուր մակերեսով Ափնիա գյուղում, մեկնարկային գինը՝ 44,000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 19 -ը։
4. Վաչիան գյուղում 15905ք/մ մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս և շինություն, մեկնարկային գինը՝ 29,000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 19 -ը։
5. Խոսպիո գյուղում ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս 46089ք/մ մակերեսով և շինությամբ, առանձին-առանձին՝ 13,781ք/մ, 9,704ք/մ, 2,704ք/մ, 4,646ք/մ և էլի 4646 ք/մ հողատարածք ու դրանց վրա գտնվող շինությունները: Մեկնարկային գինը՝ 170000 լարի։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 20-ն է։
6. Հողատարածք Թախչա գյուղում, ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք եւ շինություն՝ 14204ք/մ, մեկնարկային գինը՝ 67500 լարի։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է։
7. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք Գոգաշեն գյուղում, եվ շինությունները՝ 25056ք/մ, մեկնարկային գինը 31500 լարի: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 19-ն է։
Այս հողամասերից մի քանիսն արդեն քանի անգամ են աճուրդի հանվում: jnews.ge