Գանձա գյուղի Վահան Տերյանի անվան նոր վերանորագված դպրոցում դեռևս մնում են չլուծված խնդիրներ

Գանձա գյուղի Վահան Տերյանի անվան նոր վերանորագված դպրոցում դեռևս մնում են չլուծված խնդիրներ

“Հազարամյակի մարտահրավերներ” կորպորացիայի ֆինանսավորմամբ Գանձա գյուղի Վահան Տերյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցն անցել է կապիտալ վերանորոգում:

Կորպորացիայի նախագծի շրջանակներում դպրոցն ապահովվել է կենտրոնական ջեռուցմամբ, փոխվել են դռները, պատուհանները, տանիքը, հատակը և ներկվել են պատերը: Այս ամենից բացի դպրոցը ստացել է նոր գույք և լաբարատորիայի համար նախատեսված սարքավորումներ:

Դեռևս ավարտին չի հասցված սանհանգույցի կառուցումը, որը նախատեսված է ավարտել 3 ամսվա ընթացքում:

Կապիտալ վերանորոգում իրականացնելուց հետո, այնուամենայնիվ դպրոցն ունի խնդիրներ, որոնցից են դասասենյակների սակավությունը, ինչի պատճառով դպրոցում ուսումնական գործընթացը իրականացվում է երկու հերթափոխով:

Դպրոցում բացակայում է նաև մարզադահլիճը, որը բացասաբար է անդրադառնում աշակերտների ֆիզիկական պատրաստվածության վրա:

Մանրամասների մասին մենք տեղեկացանք դպրոցի տնօրեն Վոլոդյա Կյուրեղյանից.


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting