ՌԴ խաղաղապահները պաշտոնապես պետք է ԼՂ-ում մնան մինչև 2025 թվականի նոյեմբեր․ Պուտին

ՌԴ խաղաղապահները պաշտոնապես պետք է ԼՂ-ում մնան մինչև 2025 թվականի նոյեմբեր․ Պուտին

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պաշտոնապես պետք է Լեռնային Ղարաբաղում մնան մինչև 2025 թվականի նոյեմբեր, այդ հարցը կլուծվի բանակցություններում։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Պաշտոնապես մեր խաղաղապահներն այնտեղ են մինչև 2025 թվականի նոյեմբեր, և մենք, իհարկե, գործընկերների հետ երկխոսության մեջ պետք է որոշենք և լուծենք այն հարցը, թե ինչ և ինչպես ենք անելու առաջիկայում։ Դա բանակցությունների ընթացքում մենք կորոշենք», – ասել Է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ երբ 2020 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահների ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվելու մասին, նրանց մանդատը եղել է միայն հրադադարի ռեժիմի դիտարկումը:

«Ղարաբաղի կարգավիճակը վերջնական, այնուամենայնիվ, որոշված չէր, իսկ երբ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է, այդ ժամանակ ստացվեց, որ մեր խաղաղապահներն արդեն հաստատ, առանց որևէ կասկածի գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում, և, իհարկե, այժմ, ուղիղ ասենք, հայ բնակչության տեղահանման հետ կապված ծանր իրադարձություններից հետո, իրավիճակը բոլորովին և արմատապես փոխվել է»,- նշել է Պուտինը։ 1in.am