Վրաստանում ամուսնությունը թանկ «հաճույք» է դարձել

Վրաստանում ամուսնությունը թանկ «հաճույք» է դարձել

Ներկայումս հարսանեկան արարողությունների հիմնական ատրիբուտներն են՝ մատանիները, հարսանեկան զգեստը, հարսանեկան սանրվածքը, դիմահարդարումը, տորթը, ամուսնության արարողությունը, լուսանկարիչը և 100 հոգու համար նախատեսված հարսանիքը։ Այս ամենն արժե միջինը 17 000 լարի, ինչը 12-15 տոկոսով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Հարսանյաց տարբեր կոմպոնենտների գները բաշխվում են հետևյալ կերպ՝ հարսի զգեստ և փեսայի կոստյում՝ սկսած 1400 լարիից, սակայն նման փոքր գումարով հազվադեպ է հնարավոր լինում՝ միջին հաշվով զգեստ գնելն արժե 1000-1500 լարի, վարձակալությունը՝ 400 լարիից։

Որպես կանոն, Վրաստանում նախընտրում են զգեստները վարձակալել, հարսնացուների միայն 2%-ն է դրանք գնում։ Ինչ վերաբերում է տղամարդկանց կոստյումին, ապա դրա արժեքը միջինում կազմում է 400-500 լարի, ինչը 10-12 տոկոսով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Սանրվածք, դիմահարդարում, ծաղիկներ՝ 210 լարի: Միջին հաշվով, դիմահարդարման և սանրվածքի արժեքը սկսվում է 120 լարիից, իսկ իրական գները կարող են շատ ավելի բարձր լինել՝ սովորաբար 150 լարի։ Ծաղկեփնջի նվազագույն գինը 80 լարիից է, ինչը 15-20%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։

Ռեստորան, տորթ, հարսանյաց ձևավորում 100 անձի համար՝ միջին արժեքը 11 700 լարի։ Միջին հաշվով մեկ հյուրի արժեքը 100 լարի է, հարսի և փեսայի սեղանը՝ 1000 լարի։

Հարսանեկան արարողությունների արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 20%-ով։

Ամուսնությունը կնքելու արարողությունն արժե 75 լարի, ինչը 50%-ով ավելի է 2022 թվականի համեմատ, ֆոտո և տեսանկարահանումն արժե 1800 լարի։ jnews.ge