Բուլղարիայի խորհրդարանը հռչակագիր է ընդունել, որում աջակցում է Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելուն

Բուլղարիայի խորհրդարանը հռչակագիր է ընդունել, որում աջակցում է Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելուն

Բուլղարիայի խորհրդարանը կողմ է Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելուն,- ասված է համապատասխան հռչակագրում, որը ձայների մեծամասնությամբ ընդունվել է Բուլղարիայի օրենսդիր մարմնի կողմից՝ ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի Սոֆիա այցի ժամանակ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ հռչակագիրը նախաձեռնել են երկու նախկին վարչապետներ և աջակցել են կոալիցիայի երկու կուսակցությունները։

«Հռչակագիրը հաստատապես աջակցում է Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը, որը հիմնված է վրաց ժողովրդի պատմական ընտրության վրա և որը կլինի երկրի անվտանգության լրացուցիչ երաշխիք։

Բացի այդ, հռչակագիրը դատապարտում է Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացումը։

Փաստաթղթում բուլղարական կողմը ևս մեկ անգամ հայտնում է իր անսասան աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և ընդգծում Վրաստանի դերը՝ որպես կարևոր գործընկեր Հարավային Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում։

Հռչակագրում նշվում է, որ Բուլղարիան առանձնահատուկ նշանակություն է տալիս կայուն և հաջողակ հարևաններին՝ հատկապես հաշվի առնելով Սևծովյան տարածաշրջանի անվտանգության ներկայիս միջավայրը։

Միևնույն ժամանակ, Բուլղարիան իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել Վրաստանին՝ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ճանապարհին», – նշվում է տեղեկատվության մեջ։

1tv.ge