Կարինե Առաքելյանը Նինոծմինդայի շրջանի գյուղ Փարվանայից ռուսերենի ավագ ուսուցչուհի է, ով արդեն 11 տարի դասավանդում է Փարվանա գյուղի բազային դպրոցում անգլերեն և ռուսերեն։ Իր ձեռքերով պատրաստում է ռեսուրսներ և կրթում երեխաներ։ Նա նաև մասնակցում է մի շարք հանդիպումների և դասընթացների։
Մասնագիտությամբ ռուսերենի և անգլերենի բանասեր (ֆիլոլոգ) է, ավարտել է 2 բարձրագույն համալսարան Սամցխե Ջավախեթիի համալսարանը, այնուհետև ուսումը շարունակել է Բրյուսովի անվան պետական համալսարանում ստանալով մագիստրոսի աստիճան։ Կարինեն շատ ակտիվ է, մասնակցում է բազմաթիվ թրեյնինգների և նախագծերի և Վրաստանում և արտերկրում։ Տիրապետում է 4 լեզուների ռուսերենի անգլերենի վրացերենի և հայերենի։
Նրա առաջին մրցանակը եղել է Մոսկվայի բիոտեխնիկական համալսարանում մասնակցած օլիմպիադան, որտեղ ստացել է դիպլոմ։ Դրանից հետո առաջարկություն է ստացել Կալինինգրադ (Քյոնիկսբերգ)քաղաքի Էմանուել Կանտի համալսարանի կողմից առաջարկություն մասնակցել միջազգային ուսուցչական օլիմպիադային՝ ռուսաց լեզվով։ Օլիմպիադան բաղկացած էր 2 փուլերից, առաջին փուլը դա վիդեոտեսագրությունն էր , որում 3 րոպեվա մեջ պետք է ներկայացներ ինքն իրեն, պատմեր իր մեթոդների մասին, ցուցադրեր ռեսուրսները, խոսեր իր նվաճումների մասին դպրոցում և տար բացատրություն թե ինչպիսին պետք է լինի իդեալական ուսուցիչը և իդեալական դասը ինչպիսին է լինում իր կարծիքով։
2 փուլում տրված էր շարադրություն ռուսերեն լեզվի դերը 2030 թվականին ի հայտ եկած մասնագիտություններում ։ Օլիմպիադային մասնակցում էին 28 երկրներից 150 հոգի, 150 հոգուց ընտրվել են 24 հոգի, 24 հոգուց 11 հրավիրել են եզրափակիչ փուլ մասնակցել հենց Կալինինգրադ (Քյոնիկսբերգ) քաղաքում իսկ մնացած 12 հոգին հանդիպում կունենան օնլայն ֆորմատով։
Վրաստանից անցել է մի հոգի և դա Կարինե Առաքելյանն է, որը հրավիրված է Կալինինգրադ (Քյոնիկսբերգ) քաղաքի Կանտի համալսարան եզրափակիչ փուլ մրցանակը ստանալու։ Հայաստանից նույնպես կան մասնակիցներ որոնք 3 հոգի են։ Մասնակիցներ կան Իսպանիայից, Արաբիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Կիրգիզիայից, Չինաստանից և Կանադայից։ Բոլոր ծախսերը հոգում է համալսարանը։
Նյութը պատրաստել է Nor ռադիոյի կամավոր Շուշան Մկրտչյանը.