Ըստ ԶԼՄ-ների՝ Իրանը ՄԱԿ-ի միջոցով զգուշացրել է Իսրայելին, որ կմիջամտի պատերազմին, եթե Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսվի

Ըստ ԶԼՄ-ների՝ Իրանը ՄԱԿ-ի միջոցով զգուշացրել է Իսրայելին, որ կմիջամտի պատերազմին, եթե Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսվի

Իրանը ՄԱԿ-ի ալիքով նախազգուշացրել է Իսրայելին, որ կմիջամտի պատերազմին, եթե Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսվի,- հայտնում է «Axios»-ը՝ հենվելով դիվանագիտական ​​աղբյուրի վրա։

Հրապարակման համաձայն՝ հոկտեմբերի 14-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլահյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի հարցերով ներկայացուցիչ Թոր Վենեսլանդի հետ։

Ըստ «Axios»-ի, Վենեսլանդը կոչ է արել Ամիրաբդոլահյանին օգնել կանխելու Գազա-իսրայել հակամարտության տարածումն ավելի լայն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում:

Ըստ լրատվամիջոցի՝ Իրանի արտգործնախարարը պատասխանել է, որ Իրանը չի ցանկանում, որ հակամարտությունը վերածվի տարածաշրջանային պատերազմի եւ ցանկանում է օգնել Գազայում ՀԱՄԱՍ-ի գերության մեջ գտնվող խաղաղ բնակիչներին ազատելուն։

Ըստ հրատարակության՝ միաժամանակ Ամիրաբդոլահյանն ընդգծել է, որ Իրանն ունի իր կարմիր գծերը, և եթե Իսրայելի ռազմական գործողությունը շարունակվի, և Իսրայելը կատարի Գազայում ցամաքային հարձակման իր խոստումը, Իրանը ստիպված է պատասխան տալ։ Դիվանագիտական ​​աղբյուրը հայտնել է, որ Վենեսլանդը զանգահարել է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդական Ցաչի Հանեգբիին, ինչպես նաև այլ պաշտոնյաների և փոխանցել Իրանի հաղորդագրությունը:

1tv.ge