ԱՄՆ պետքարտուղարությունը հերքում է Բլինքենին վերագրվող հայտարարությունը՝ Ադրբեջանի հնարավոր ներխուժման մասին

ԱՄՆ պետքարտուղարությունը հերքում է Բլինքենին վերագրվող հայտարարությունը՝ Ադրբեջանի հնարավոր ներխուժման մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքում է Politico-ի հաղորդագրությունն այն մասին, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զգուշացրել է ամերիկացի օրենսդիրներին, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթներին կարող է ներխուժել Հայաստան։

«Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «ճիշտ չէ»  և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»:

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք ընդգծում ենք, որ այս ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի լուրջ հետևանքների։ Այս մասին տեղեկատվությունը (խմբ. – Politico) ճիշտ չէ և չի արտացոլում այն, ինչ ասել է պետքարտուղար Բլինքենը օրենսդիրներին», – «Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում ասել է Պետքարտուղարության խոսնակ Միլլերը:

News.am