![](https://cdn.1tv.ge/lang/app/uploads/2024/06/1719148078-1719147475-448927949_26127649826826354_2500770605103368636_n-1024x789-1.jpg)
ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքում է Politico-ի հաղորդագրությունն այն մասին, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զգուշացրել է ամերիկացի օրենսդիրներին, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթներին կարող է ներխուժել Հայաստան։
«Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «ճիշտ չէ» և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»:
«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք ընդգծում ենք, որ այս ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի լուրջ հետևանքների։ Այս մասին տեղեկատվությունը (խմբ. – Politico) ճիշտ չէ և չի արտացոլում այն, ինչ ասել է պետքարտուղար Բլինքենը օրենսդիրներին», – «Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում ասել է Պետքարտուղարության խոսնակ Միլլերը: