Այս գիշեր Թել Ավիվից Թբիլիսիի միջազգային օդանավակայան երկու չվերթ է իրականացվել։ Ուղևորների թվում եղել են Վրաստանի տասնյակ քաղաքացիներ։
Չվերթներից մեկն իրականացրել է «Georgian Airways»-ը, որը տեղափոխել է Վրաստանի մոտ 60 քաղաքացու, այդ թվում՝ մանկահասակ երեխաների։
Քաղաքացիների խոսքով՝ Իսրայելում իրավիճակը դեռ ծանր է, թռիչքից առաջ Թել Ավիվի օդանավակայանում ահազանգեր են հնչել։ Նրանց տվյալներով՝ Իսրայելում Վրաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է Իսրայելում բնակվող վրացիների հետ։ 1tv.ge