«Ապրում եմ լավ կյանքի հույսով»,-Գյուլնազար Ալվանջյան-Աբգարյան (տեսանյութ)

«Ապրում եմ լավ կյանքի հույսով»,-Գյուլնազար Ալվանջյան-Աբգարյան (տեսանյութ)

Գյուլնազար Ալվանջյան-Աբգարյանը ծնվել է 1964 թվականին: Նա իր 23-ամյա որդու հետ ապրում է Գանձա գյուղում շատ ծանր կենցաղային պայմաններում:

Նրանց տունը իրենից ներկայացնում է մի սենյակ, որտեղ բացակայում են ապրելու համար տարրական պայմանները: Հատկապես դժվար է ձմռան ամիսներին, քանի որ վառարանը տաքացնում են աթարով, որի հումքը (անասնակուն)նրանց տրամադրել է համագյուղացի Հարությունյան Յուրան:

Գյուլնազարի որդին ֆերմաներում երբեմն բանվորի աշխատանք է կատարում, իսկ ամռանը անասուններ է արածեցնում: 23-ամյա որդին ստանում է ամսական սոցիալական նպաստ 100 լարիի տեսքով, որով ընտանիքը հազիվ է կարողանում ծայրը ծայրին հասցնել: Այլ եկամուտ նրանք չունեն, անասուններ ևս չեն պահում:

Մայրը և որդին ունեն առողջական խնդիրներ: Գյուլնազարը 2016թ. գարնանը վիրահատվել է Թբիլիսիում: Ինչպես Գյուլնազարն է ասում, վիրահատության համար ֆինանսապես օգնել են համագյուղացիները, իսկ մունիցիպալիտետը այս նպատակով նրան հատկացրել է 260 լարի:

Գյուլնազար Ալվանջյան-Աբգարյանը հույսը չի կորցնում, որ իրենց կենսապայմանները կլավանան և որդին մշտական աշխատանք կգտնի:

Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting