
Այսօրվանից՝ հոկտեմբերի 16-ից, Վրաստանի ողջ տարածքում մեկնարկում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումը, հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը:
Ըստ տեղեկության՝ գրիպի վիրուսի դեմ պատվաստումը ռիսկային խմբերին կտրամադրվի անվճար: Հետևյալ խումբն են ներկայացնում.
Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, այս տարի արդեն շրջանառվում է ռինովիրուս, էնտերովիրուս: Ըստ նրա՝ հիվանդությունների 7-8 տոկոսը կորոնավիրուս է:
Իմունականխարգելման պետական ծրագրի շրջանակներում Վրաստանը ձեռք է բերել Abbott Biologicals B.V.-ի չորս բաղադրիչ պատվաստանյութի 200 հազար դեղաչափ: aliq.ge