Նինոծմինդայում մինի ֆուտբոլ սպորտաձեւով մեկնարկեց դպրոցական օլիմպիադան

Նինոծմինդայում մինի ֆուտբոլ սպորտաձեւով մեկնարկեց դպրոցական օլիմպիադան

Այսօր՝ հոկտեմբերի 16 -ին դպրոցական սպորտային օլիմպիադիայի շրջանակներում, Նինոծմինդա քաղաքի Վլադիմիր եւ Գայոս Ղարսլյան եղբայրների անունը կրող մարզադաշտում տեղի ունեցավ մինի ֆուտբոլի առաջնութուն՝ 2008 եւ 2009 թվականներին ծնված երեխաների մասնակցությամբ:

Առաջնությանը մասնակցում էին մունիցիպալիտետի թվով 15 դպրոցների թիմեր՝ Փոքր Գոնդուրա, Օրլովկա, Հեշտիա թիվ 1, Մեծ Խանչալի, Սաթխա, Դիլիֆ, Նինոծմինդայի թիվ 3, թիվ 2 եւ թիվ 1 դպրոցները, Օրոջալար, Փոկա, Մեծ Արագյալ, Թորիա, Ժդանովական եւ Գանձա թիվ 2:

Քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Նինոծմինդայում ամեն տարի անցկացվում է դպրոցական սպորտային օլիմպիադան, որտեղ երեխաները հանդես են գալիս տարբեր սպորտաձեւերում՝ մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, բասկետբոլ, վազք եւ այլ: Այս տարի մասնակցում են միայն 2008 եւ 2009 թվականներին ծնված երեխաները: Հաջորդ սպորտաձեւը վազքն է, որը պատրաստվում ենք անցկացնել հոկտեմբերի 20 -ին եւ այդպես շարունակաբար մնացածը»:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայում մինի ֆուտբոլ սպորտաձեւով մեկնարկեց դպրոցական օլիմպիադան

Կարդացեք նաեւ՝