Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի շուրջ 780 հազար քաղաքացի

Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի շուրջ 780 հազար քաղաքացի

2023 թվականի երրորդ եռամսյակում՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, Վրաստանի պետական սահմանը հատել է (Վրաստան է մուտք գործել) Ռուսաստանի Դաշնության 776 հազար 278 քաղաքացի:

Արտասահմանյան երկրների քաղաքացիների կողմից Վրաստանի պետական ​​սահմանը հատելու մասին տվյալներով, 2023 թվականի երրորդ եռամսյակում Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ առաջին տեղում։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ նույն ժամանակահատվածում Վրաստանը լքել է 780 հազար 514 ՌԴ քաղաքացի:

Հետո գալիս են Թուրքիան, Հայաստանը, ԵՄ երկրները, Իսրայելը, Ղազախստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Ուկրաինան և այլ երկրներ։

2023 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանի սահմանը հատած ՌԴ քաղաքացիները երկրորդ եռամսյակի համեմատ աճել են 332 հազար 654-ով: Նույն ժամանակահատվածում Վրաստանի սահմանը լքած ՌԴ քաղաքացիների վիճակագրությունն աճել է 353 հազար 071-ով։ aliq.ge