Վրաստանի Շիդա Քարթլիի մարզի Խաշուրիի մունիցիպալիտետում հարևանները 15-ամյա աղջկա են մահացած գտել: Ըստ ականատեսների՝ երեխան հավանաբար ընկել է բարձրահարկ շենքից ու մահացել մինչ շտապօգնության ժամանելը։
Գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 115 հոդվածով, որը ենթադրում է անձին ինքնասպանության հասնել:
Անչափահասը մոտ 2 տարի առաջ սեռական բռնության գործով տուժող է ճանաչվել։ Նրա պապը բռնաբարության համար մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 16 տարվա ազատազրկման։
2021 թվականի հոկտեմբերին պապը ձերբակալվել է իր անչափահաս թոռանը բռնաբարելու մեղադրանքով: Այն բանից հետո, երբ դեռահասը պատմել է ուրիշներին դեպքի մասին, պապը փորձել է թաքնվել։ aliq.ge