
Գերմանիայից Թուրքիա թռչող Condor Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռին հարվածել է կայծակը։ Այս մասին հայտնում է Airportia պորտալը։
Աղբյուրի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը՝ հոկտեմբերի 15-ին, երբ օդանավը բարձրանում էր Համբուրգի թռիչքուղուց։ Հստակեցվում է, որ անձնակազմը սկզբում շարունակել է բարձրանալ, իսկ հետո որոշել է մեկնել Մյունխեն, որտեղ վայրէջք է կատարել։
Հայտնի է, որ փոխարինված A320-200-ը շարունակել է թռիչքը և Անթալիա է ժամանել մոտ երկու ժամ ուշացումով։ Ինքնաթիռում եղել է 178 մարդ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայից Էկվադոր թռչող Iberia ավիաընկերության ինքնաթիռին վայրէջքի ժամանակ կայծակ է հարվածել։ Վայրէջքը բարեհաջող է անցել, ուղեւորներից ոչ ոք չի տուժել։ shantnews.am