Մոպեդավարը Գառնու տաճարի մոտակայքից մոտ 30-40 մետր ընկել է ձորը և մահացել

Մոպեդավարը Գառնու տաճարի մոտակայքից մոտ 30-40 մետր ընկել է ձորը և մահացել

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 08․10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 64-ամյա Էդվարդ Հ-ն իր վարած մոպեդով Գառնիի տաճարից դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 30-40 մետր ընկել ձորակը և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել է։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՆՓԱԻԿ թիվ 17 փրկարարական ջոկատը, մեծ դժվարությամբ դին մոտ 400 մետր դուրս են բերել անանցանելի վայրից և մոտեցրել ամբուլատոր կենտրոնի դիատարին։

Վթարի վայրում բնակիչները արդարացիորեն մեղադրում էին պատկան մարմիններին՝ ասելով․ «Արդեն 5-6-րդ մահվան դեպքն է տեղի ունենում այս հատվածում։ Ամեն անգամ նման դեպք լինելուց հետո խոստանում են, որ բետոնե արգելապատնեշներ կդնեն, ինչը որոշ չափով կխոչընդոտի ավտոմեքենաների գահավիժմանը, սակայն ամեն անգամ խոստացողները օդ են դուրս գալիս։ Նմանատիպ քանի՞ մահով դեպք պետք է լինի, որ գոնե ուղեղներին զոռ տան ու էս խնդիրը լուծեն, հետո էլ ասում են՝ մտածում են քաղաքացու կյանքի համար։ Եթե այս ձևով եք մտածում, վայ ձեզ, ուրեմն ուղեղից թոփալ եք, գոնե հիմա դասեր քաղեք ու էդ բետոնե արգելապատնեշները տեղադրեք ու հաստատ կյանքեր կփրկեք»։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com