Նինոծմինդայի մունիցիպալիտետում վերջին մի քանի ամիսներին մկները շատացել են, բնակիչները հաճախ բողոքում են, որ մկները շատացել են եւ վնասում են կարտոֆիլի, ճակնդեղի և հացահատիկի(գարի, ցորեն, ուլաֆ) բերքը։
Բնակիչները NOR -ռադիոկայանի հետ զրույցում նշեցին․ «Մկները եռակի շատացել են ամեն ձև փորձում ենք դեմ առնել, հիմնականում վնասում են սերմացու հատիկները։ Բոլորն էլ բողոքում են, այս տարի տներում նույնպես մկները շատ-շատ են։ Անցած օրը թակարդ էինք դրել և միանգամից 3 մուկ ընկել էր»։
Բնակիչները կարծում են, որ մկների շատացման պատճառներից մեկը հիմնականում սովն է։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Այս հարցի հետ կապված դիմեցինք Նինոծմինդայի «Գյուղի զարգացման գործակալություն» ճշտելու թե նախատեսվում է արդյոք որևիցե միջոցառումներ կապված մկների շատացման դեմ, որտեղից պատասխանեցին, որ պետության կողմից այս պահին ոչ մի աշխատանք չի նախատեսվում։
Վերոնշյալ հարցերի շուրջ զրուցեցինք նաև անասնաբույժ՝ Արթուր Մղդեսյանի հետ։
Նրա խոսքով․ «Մուկը ունի դրական և բացասական կողմեր, ճիշտ է ինչ որ տեղ մարդկանց վնաս են տալիս, սակայն հակառակ դեպքում էլ կրծողները կատարում են սանիտարական գործողություններ, վերացնելով ավելի վնասակար միջատներին։ Մկների շատացման դեմ պայքարելու համար պետք է օգտագործել համապատասխան դեղորայք։ Ասեմ, որ մկները այս տարի այնքան շատ են, որ մարդիկ հաճախ բողոքում են թե դեղը օգուտ չի տալիս։ Պատճառները թե ինչու են մկները շատ, նախ բազմանում են շատ արագ և հետո էլ կապված է նաև բնակլիմայական պայմանների հետ»։
Կարդացեք նաեւ՝