Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում «Մեկնաբանություն» հարթակի հետ։
Հանդիպմանը ներկա էին տեղական լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ պարզելու, թե ինչ կարիքներ ունի Նինոծմինդայի քաղաքապետարանը, ինչ խնդիրներ կան համայնքում և ինչպես են լուծվում այդ խնդիրները։
Հանդիպման ընթացքում կարեւորվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տեղական իշխանությունների վերաբերմունքը հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ ազատ լրատվամիջոցների նկատմամբ։ Մասնավորապես, բարձրացվել է այն հարցը, որ տեղական իշխանությունները դժվարանում են հաղորդակցվել ազատ լրատվամիջոցների հետ հանրային տեղեկատվության լուսաբանման հետ կապված։ Բացի այդ, կարևորվել են հասարակության մեջ կանանց ինտեգրման խնդիրները, գյուղաբնակների խնդիրները, ովքեր Նինոծմինդա ժամանելու հետ կապված խնդիրներ ունեն հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով։ Զրույց եղավ վրացերենի իմացության, էթնիկ հայ բնակչության՝ վրաց լեզուն սովորելու ցանկության, ինչպես նաև վրացերենն ուսումնասիրելու համար պետության կողմից ռեսուրսների առկայության մասին։
Մանրամասն՝ «Commentary»-ի համահիմնադիր Մերաբ Քարթվելիշվիլիի հետ մեր աուդիո ձայնագրությունում.