
Հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:
Ոստիկաններն ու պարեկները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Տեղում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 19-ամյա Ռոբերտ Տ.-ն է:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։