
Վրաստանի խորհրդարանում «Նախարարի ժամ» ձևաչափով իր ելույթի սկզբում պաշտպանության նախարարը շնորհավորել է վետերաններին հոկտեմբերի 17-ի՝ Վետերանների օրվա կապակցությամբ։
«Նրանք մեր երկրի հավատարիմ զինվորներն են, ովքեր խիզախորեն պաշտպանել են մեր երկիրը և զգալի ներդրում են ունեցել ժամանակակից վրացական բանակի ձևավորման գործում»,- ասել է Ջուանշեր Բուրճուլաձեն։
Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուր վետերանին՝ երկրին մատուցած ծառայության համար։