Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրամիությանը կոչ է արել Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ, որպեսզի թույլ չտա Ռուսաստանին մեծացնել իր ազդեցությունը։
Նա հատուկ հայտարարություն արեց խորհրդարանի ամբիոնից իշխող կուսակցության նախաձեռնությամբ իմփիչմենտի քննարկման ժամանակ՝ առանց կառավարության համաձայնության Եվրոպա կատարած իր ուղեւորությունների համար։
«Չնայած այս հակաեվրոպական իմփիչմենտին, Վրաստանին չի կարելի լքել, չի կարելի թույլ տալ Ռուսաստանին մեծացնել իր ազդեցությունն այս տարածաշրջանում։
Ես դիմում եմ մեր գործընկերներին որպես այս երկրի նախագահ և ներկայացնում եմ ժողովրդին և նրա պատմական ընտրությունը։ Հետևաբար, ես այս երկրի համար թեկնածուի կարգավիճակ խնդրելու լիիրավ լեգիտիմություն և լիազորություն ունեմ: Կարծում եմ, որ որոշում կայացնելիս մեր գործընկերները մի կողմից հաշվի կառնեն վրաց ժողովրդի բազմիցս ապացուցված ձգտումները, մյուս կողմից՝ Վրաստանի և Եվրոպայի ընդհանուր աշխարհաքաղաքական մարտահրավերները»։