
Միացյալ Նահանգները կկանգնի Իսրայելի կողքին այսօր, վաղը և միշտ, – ասել է նախագահ Ջո Բայդենը վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ Ամերիկայի նախագահը Թել-Ավիվ է ժամանել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին` իր այցով աջակցություն ցույց տալու համար Իսրայելին: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն անձամբ է դիմավորել Բայդենին: Նրանց հանդիպումը տեւել է ավելի քան մեկ ժամ։
Բայդենը նաև պլանավորում է Հորդանանում հանդիպել արաբական երկրների ղեկավարներին՝ քննարկելու իսրայելա-պաղեստինյան ճգնաժամը։