Հոկտեմբերի 16 -ին դպրոցական սպորտային օլիմպիադիայի շրջանակներում, Նինոծմինդա քաղաքի Վլադիմիր եւ Գայոս Ղարսլյան եղբայրների անունը կրող մարզադաշտում մեկնակեց մինի ֆուտբոլի առաջնութուն՝ 2008 եւ 2009 թվականներին ծնված երեխաների մասնակցությամբ:
Առաջնությանը մասնակցում էին մունիցիպալիտետի թվով 15 դպրոցների թիմեր՝ Փոքր Գոնդուրա, Օրլովկա, Հեշտիա թիվ 1, Մեծ Խանչալի, Սաթխա, Դիլիֆ, Նինոծմինդայի թիվ 3, թիվ 2 եւ թիվ 1 դպրոցները, Օրոջալար, Փոկա, Մեծ Արագյալ, Թորիա, Ժդանովական եւ Գանձա թիվ 2:
Այսօր՝ հոկտեմբերի 18 -ին, մրցաշարը մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Եզրափակչում մրցեցին Նինոծմիդայի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների թիմերը, որտեղ 1 -ին հորիզոնականը զբաղեցրեց Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի թիմը:
Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի թիմը, հետագայում կմասնակցի Ախալցիխեում կայանալիք շրջանային տուրին:
Նինոծմինդայի քաղաքապետարանում սպորտի եւ երիտասարդության հարցերով ծառայության պետ Գրիգոր Թոփուզյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մենք դպրոցական օլիմպիադան սկսեցինք մինի ֆուտբոլով, որտեղ եզրափակիչ դուրս եկան քաղաքի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների թիմերը: Բոլորին էլ կամենում եմ հաղթանակ եւ լավ խաղ: Մենք անցկացնելու ենք հետեւյալ սպորտաձեւերը՝ մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, բասկետբոլ, հանդբոլ եւ վազք»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝